04.04.2014 | 
Սուղ պայմաններում` բարձր արդյունք... Ոմանք ունենում են հաջողություններ
Սուղ պայմաններում` բարձր արդյունք... Ոմանք ունենում են հաջողություններ
Երևանի պետական համալսարանի ջերմոցի տաք պայմաններում աճեցվում է աշխարհում արդեն հազվադեպ հանդիպող գինկո կոչվող ռելիկտային բույսը: Ինչպես տեղեկացանք ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Կետի Ազարյանից,գինկոբոլիրա բույսը ունի 200 մլն. տարվա կենսագրություն և ապրու է մոտ 1000 տարի և մի շարք ցավազրկող ր անտիբիոտիկ դեղահաբերի հիմնական բաղադրամասն է:

ԵՊՀ-ի ջերմոցը գործում է 1966 թ.-ից և ծառայում  է կենսաբանության ֆակուլտետի և ուսանողների համար որպես փորձնական բազա,որտեղ պետք է կատարվեն ինչպես գիտական,այնպես էլ կուրսային և դիպլոմային աշխատանքները:

Կետի Ազարյանի հավաստմամբ` ջերմոցն,ի սկզբանե,խնդիրներ ունի նախագծի հետ, որոշ անհարմարություններ`պայմանավորված հողադարակների ոչ խոր լինելով:

«Տարբեր տեսակի կուլտուրաներ այս պայմաններում բավական բարդ է աճեցնել,այդ խորության հողում կարելի է աճեցնել միայն փոքր բույսեր,ոչ դաշտային կուլտուրաներ,իսկ մեր ուսանողները ստիպված են դնել իրենց դիպլոմային աշխատանքները»,-ասում է  Կետի Ազարյանը:

Մեզ չհաջողվեց գտնել ուսանողի,որ ԵՊՀ-ի ջերմոցում կատարու է որևէ աշխատանք, սակայն  Կետի Ազարյանը վստահեցնում է,որ ուսանողները,չնայած տրտնջում են ջերմոցի սուղ պայմաններից,սակայն,որոշ դեպքերում,ունենում  են հաջողություններ:

Հիմնականում ուսանողները դիմում են այլ ջերմոցների կամ ֆերմերների ու ագարակատերերի օգնությանը:Օրինակ` Կետի Ազարյանի անցած տարվա` 2006-2007 թվականի շրջանավարտները,իրենց դիպլոմային աշխատանքները կատարել են Չարենցավանի ջերմոցում:Բանն այն է,որ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է տնկել ամենաքիչը 20 միատեսակ բույս,իսկ ջերմոցի տարածքը փոքր է:

ԵՊՀ-ի ընդհանուր հարցերով պրոռեկտոր Արարատ Մալխասյանի հավաստմամբ ` ղեկավարությունը ջերմոցին հողով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու խնդիր չունի և չի ունեցել. Ինչ վերաբերում է տարածքին,ապա կենսաբանության ֆակուլտետը համալսարանի ղեկավարությանը նման խնդրով ծանուցագիր չի ներկայացրել:

«Իմ կարծիքով կարիք չկա պայմանագիր կնքել այլ ջերմոցների տերերի կամ ֆերմերների հետ,քանի որ մեր ջերմոցը նախատեսված է ուսումնականի և ոչ թե արտադրականի համար»,-նշում է Արարատ Մալխասյանը:

Համալսարանի ջերմոցում պահպանվում և աճեցվում են նաև ծառերի շիվեր,որոնք գարնանը օգտագործվում են համալսարանի տարածքի կանաչապատման համար:

ԵՊՀ-ի կանաչապատման հարցով զբաղվող գյուղատնտես Գոհար Գևորգյանը սրտնեղում է,որ ջերմոցում  չեն հատկացնում տարածք,որտեղ ինքը կկարողանար աճեցնել ու բազմացնել ծաղիկների տեսակներ`համալսարանի այգին ավելի գեղեցկացնելու համար:

Արարատ Մալխասյանից տեղեկացանք,որ ԵՊՀ-ի տարածքի կանաչապատումը կատարվում է ինչպես համալսարանի,այնպես էլ նվիրատվությունների միջոցով:

Գոհար Գևորգյանը նշեց,որ ուսանողները շատ անտարբեր են այգու նկատմամբ,կան ուսանողներ,որ պոկում են ծաղիկները,թփերը. «10-15 տարի ուսանողներն օգնում էին մեզ ծառերի ու բույսերի խնամքի հարցում.հիմա համատարած անտարբերություն է»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Հեղինեի կարծիքով`շատ հաճելի ու գեղեցիկ է ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի պուրակը. « Մեզ մոտ նոր է սկսվել կանաչապատումը,իսկ,ընդհանրապես,ԵՊՀ-ի տարածքով զբոսնելը շատ հաճելի է»:

Ըստ Գոհար Գևորգյանի,եթե համալսարանը առաջիկայում ունենա բավարար միջոցներ,ապա պլաններ կան գնելու մշտադալար ծառատեսակներ,ինչպես նաև ավելացնել ծաղիկների ու թփերի տեսակները:

             
Աննա Չախոյան

Այլ նորություններ
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի առաջին համարը լույս է տեսել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այնտեղ զետեղված հոդվածների թեմաները բազմազան են: Ամսագրում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք առընչվում են ԵՊՀ ուսանողների ոուսանողական կյանքին, ուսումնական համակարգին, ԵՊՀ հայտնի համալսարանականների կենսագրություններին և այլն:

Գլխավոր խմբագիր՝
Գոհար Պողոսյան

Խմբագրական խորհուրդ՝
Ցոլակ Ակոպյան
Ռուզան Գիշյան
Աննա Չախոյան
Անի Արթենյան
Շողիկ Գասպարյան
Հարություն Ազգալդյան
Մարիաննա Գալոյան
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am