22.12.2008 | 
Որտե՞ղ ես բնակվելու…
Որտե՞ղ ես բնակվելու…
Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի տվյալների համաձայն միայն այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողներից 1328-ը մարզերից են,իսկ 188-ը`այլ երկրներից: Այս ուսանողները ուսանողական պարտականությունների կեղքին ունեն նաև իրենց խնդիրները, դրանցից առաջինը,թերևս,բնակության վայր գտնելն է:Որտե՞ղ պիտի բնակվի Հայաստանի որևէ մարզից կամ արտասահմանից եկած ուսանողը, հատկապես,եթե չունի ազգական Երևանում:

«Օգոստոսի կեսերից արդեն սկսում ենք  վարձակալությամբ տրվող տուն փնտրել. էժանագին տները շատ վատ պայմաններով են.նկուղային հարկ,խոնավ,մութ,իսկ նորմալ տները մետավորապես սկսվում են 50.000 դրամից»,-ասում է Հասմիկը:

Մեր այն հարցին,թե ինչո՞ւ ԵՊՀ-ն չունի հանրակացարան իր ուսանողների համար,ԵՊՀ-ի հասարակայնության հետ  կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը պատասխանեց,որ դեռ 4-5 տարի առաջ ԵՊՀ-ի ղեկավարությունը հրաժարվեց Զեյթուն թաղամասի հանրակացարանից` պահանջարկ չունենալու պատճառով. նրա խոսքով` պահանջարկն այնքան քիչ էր, որ ուսանողների տված գումարը չէր բավականացնում հանրակացարանի կոմունալ ծախսերը հոգալու համար:

Կարեն Գրիգորյանն ավելացնում է. «Շրջաններից եկած ուսանողների մեծ մասը գերադասում է այդ նույն գումարով տներ վարձել համալսարանին կից տարածքներում` Այգեստանում, Նորքում, կամ էլ բնակվում են իրենց բարեկամների տանը»:

Արատսահմանից եկած ուսանողների համար ԵՊՀ-ն ունի նախապատրաստական ֆակուլտետ Ավան թաղամասում, որին կից կա նաև հանրակացարան, իսկ, երբ ձեռք են բերում ուսանողի կարգավիճակ, ստիպված են մտածելու, թե որտեղ են բնակվելու:  

 

Աննա Չախոյան

 

Այլ նորություններ
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի առաջին համարը լույս է տեսել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այնտեղ զետեղված հոդվածների թեմաները բազմազան են: Ամսագրում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք առընչվում են ԵՊՀ ուսանողների ոուսանողական կյանքին, ուսումնական համակարգին, ԵՊՀ հայտնի համալսարանականների կենսագրություններին և այլն:

Գլխավոր խմբագիր՝
Գոհար Պողոսյան

Խմբագրական խորհուրդ՝
Ցոլակ Ակոպյան
Ռուզան Գիշյան
Աննա Չախոյան
Անի Արթենյան
Շողիկ Գասպարյան
Հարություն Ազգալդյան
Մարիաննա Գալոյան
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am