22.12.2008 | 
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:

Արդեն 1991-1992 ուս. տարում, երբ Վարդանը երրորդ կուրսի ուսանող էր, որոշեց մասնակցել Արցախի ազատագրմանը, և ուղի էր փնտրում երկրապահ ջոկատների մեջ մտնելու համար: Մայրը` Սալբի Հովհաննիսյանը, հիշում է, թե ինչպես էր որդին կատակում, երբ խոսում էին Շուշիի ազատագրման մասին. «Էս ո՞նց եղավ, որ Կոմանդոսը Շուշին ազատագրեց առանց ինձ»: 1992թ.-ին Վարդանը հանձնեց քննությունները և փոխադրվեց չորրորդ կուրս, սակայն չհրաժարվեց Արցախ գնալու մտադրությունից: Ջոկատներիր հրամանատարները մերժում էին նրան` պատճառաբանելով ուսանող լինելը: Եվ հանկարծ, հեռուստացույցով հնչեց Վազգեն Սարգսյանի կոչը` ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ջոկատ կազմելու վերաբերյալ: Վարդանը ծնողներից թաքուն անդամագրվեց այդ ջոկատին: Մարտական ընկերների վկայությամբ Վարդանը շատ լավ է տիրապետել զինվորական գործին:


Ականանետային դասակի հրամանատար Արկադին, տեսնելով, թե ինչպես ճշգրիտ և արագ է կատարում հաշվարկները, առաջարկում է Վարդանին մտնել իր ջոկատ, սակայն ապարդյուն: Նա որոշել էր գնալ ռազմաճակատ որպես գնդացրորդ` ասելվ «Ականահատները մարտի դաշտից հեռու են դիրքավորվում, իսկ ես ուզում եմ անպայման գտնվել մարտի դաշտում»:
Վարդանի մարտընկեր Գեղամ Սմբատյանը պատմեց վերջին հանդիպումը ընկերոջ հետ.

«Ես Վարդանին վերջին անգամ տեսել եմ Գանձասարի վանքում Վաղուհասի գրոհից առաջ: Լուսադեմին, երբ Տեր Հովհաննեսն ավարտեց մկրտության արարողությունը, նա երեսուն մոմ առավ: Զարմացա

-Ինչի՞դ է պետք այդքանը:

- Առավոտվա գրոհին երեսուն հոգի ենք մասնակցելու,- պատասխանեց նա և բոլոր մոմերը մեկ-մեկ վառեց:

Ճակատամարտն անողոք էր: Զոհվեց ամենաջահել մահապարտը` Վարդանը»:

«Վարդանիս զոհվելուց հետո ես չէի կարողանում մոտենալ նրա գրասեղանին, թղթերին ձեռք տալ: Տարեդարձի նախօրեին որոշեցի դարակները կարգի բերել ու գտա նոթատետրը,- պատմում է տիկին Սալբին,- վերջին գիշերը` Արցախ մեկնելուց առաջ, Վարդանը նստել, ծայրեիծայր արտագրել էր Պարույր Սևակի «Մեր ազգ»-ը հրապարակումը և այնքան հուզված է եղել, որ չի համբերել և տեղ-տեղ ընդմիջելով իր խոսքերն է ավելացրել »:

Սալբի և Նասլետ Հովհաննիսյանները` Վարդանի ծնողները, որոշել էին անդրանիկ զավակին, եթե տղա ծնվեր, Վարդան կոչել` ի հիշատակ Ավարայրի հերոսի: Վարդանը հավատարիմ մնաց ծնողների ուխտին: Նա ապրեց ընդամենը քսան տարի, բայց հավաստեց, որ իրոք, սերմում է Վարդանանց զարմից...

«Հերոսական են մարդկային այն գործերը, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն»: Գարեգին Նժդեհ

Հայկուհի Ասատրյան

 

Այլ նորություններ
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:
Որտե՞ղ ես բնակվելու…
Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի տվյալների համաձայն միայն այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողներից 1328-ը մարզերից են,իսկ 188-ը`այլ երկրներից: Այս ուսանողները ուսանողական պարտականությունների կեղքին ունեն նաև իրենց խնդիրները, դրանցից առաջինը,թերևս,բնակության վայր գտնելն է:Որտե՞ղ պիտի բնակվի Հայաստանի որևէ մարզից կամ արտասահմանից եկած ուսանողը, հատկապես,եթե չունի ազգական Երևանում:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի առաջին համարը լույս է տեսել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այնտեղ զետեղված հոդվածների թեմաները բազմազան են: Ամսագրում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք առընչվում են ԵՊՀ ուսանողների ոուսանողական կյանքին, ուսումնական համակարգին, ԵՊՀ հայտնի համալսարանականների կենսագրություններին և այլն:

Գլխավոր խմբագիր՝
Գոհար Պողոսյան

Խմբագրական խորհուրդ՝
Ցոլակ Ակոպյան
Ռուզան Գիշյան
Աննա Չախոյան
Անի Արթենյան
Շողիկ Գասպարյան
Հարություն Ազգալդյան
Մարիաննա Գալոյան
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am