22.12.2008 | 
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Յուրաքանչյուր համալսարանական ուսխորհրդի անդամ է
Հարցազրույց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ
«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:

«Յոթերորդ գումարման ուսանողական խորհուրդն է ձևավորվել, որը պիտի շարունակի բոլոր լավ ավանդույթները, որ ուներ նախկին Ուսխորհուրդը, և պետք է ստեղծենք խմբեր, հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ուսանողների առավել շատ հուզող խնդիրներով»:

- Ի՞նչ է պլանավորում ասել այս ամսագիրը ԵՊՀ-ում սովորող ուսանողներին:

- Բնական է, որ այն ուսանողներին կտեղեկացնի համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Բացի այդ կփորձի ուսանողների պահել համալսարանական կյանքի ռիթմի մեջ, և հուսով եմ` կդառնա յուրաքանչյուր ուսանողի սպասված ընկերը:

- Ի՞նչով է տարբերվելու այս ամսագիրը մյուս` ֆակուլտետային կամ համալսարանական ամսագրերից:

- Ամսագրի խմբագրական խորհուրդը որոշել է, որ այն բաղկացած կլինի տարբեր ու հետաքրքիր բաժիններից, կփորձենք չլինել միապաղաղ ու ձանձրալի, անդրադառնալու ենք յուրաքանչյուր ֆակուլտետի ու յուրաքանչյուր ուսանողի խնդրին:

-Ի՞նչ մասնագիտության հնարավորություն ունի ԵՊՀ ուսանողը այս ամսագրի ստեղծման գործում:

- Համալսարանի ցանկացած ուսանող Ուսանողական խորհրդի անդամ է, իսկ սա Ուսխորհրդի ամսագիրն է , ուրեմն և մեր բոլորի ամսագիրը: Այնպես որ յուրաքանչյուր ուսանող իր խոսքը կարող է ասել այս ամսագրի էջերից: Մանավանդ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություններ ուսանողների և խմբագրական խորհրդի միջև կապի: Մենք ունենք էլեկտրոնայինհասցե (usxorhurd@gmail.com ), որով ուսանողները կարող են ուղարկել իրենց նյութերը, իրենց կարծիքներն ու հարցերը:

- Գիտեմ, որ վերջերս եղել եք Կազանում և մասնակցել ԱՊՀ երկրների ուսանողական լիդերների հավաքին:

- Այո՚: Հավաքը շատ լավ անցավ, ամրապնդեցինք կապերը ԱՊՀ երկրների համալսարանների Ուսխորհրդների հետ, շփվեցինք այդ Ուսխորհուրդների ղեկավարների հետ ու ԵՊՀ-ի 90-ամյակի շրջանակներում հրավիրեցինք նրանց մեր կազմակերպելիք միջազգային կոնֆերանսին:
Ուրախությամբ պետք է նշեմ նաև պարզվեց, որ այդ երկրներից Հայաստանի Մայր բուհը միակն է, որի կառավարմանը մասնակցում է ուսանողության 25 տոկոսը: Դա իսկապես մեծ նվաճում է մեզ` ուսանողներիս համար:

 

Անի Արթենյան

Այլ նորություններ
Համալսարանական-ազատամարտիկ. Անմահ «Մահապարտ»
«Սովորել միշտ էլ կարող եմ, հիմա զիվոր է պետք»,- սրանք են այն խոսքերը, որը Վարդանն ասաց ռազմաճակատ մեկնելու նախօրեին: Վարդան Հովհաննիսյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 13-ին: Միջնակարգ կրթություն է ստացել Նոր Նորքի թիվ 142 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1988 թ.-ին ընդունվել է Եպհ մեխանիկայի ֆակուլտետ: Երկրորդ կուրսից տեղափոխվել է տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
Տարիների հետքերով
Հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
«Իմ ամենավառ հիշողությունը Լենինգրադի Էրմիտաժում անցկացրած ուսանողական պրակտիկան է: Ընկերներով ոչ միայն ծանոթացանք մշակութային արժեքներին, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացրինք: Տպավորիչ են եղել նաև կուրսեցիներիս հարսանիքները, մանավանդ, հետաքրքիր էր, երբ դրանք գյուղում էին լինում, հատկապես լավ եմ հիշում համակուրսեցիներիս հարսանիքը ` Արարատի մարզի Արարատ գյուղում երկու օր մնացինք, ուրախացանք, զվարճալի դեպքեր եղան: Մեր կուրսում հումորի մեծ զգացում ունեցող ընկերներ ունեինք, որոնք «օյիններ» խաղալու վարպետներ էին»:
Որտե՞ղ ես բնակվելու…
Երևանի պետական համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի տվյալների համաձայն միայն այս տարի ԵՊՀ ընդունված ուսանողներից 1328-ը մարզերից են,իսկ 188-ը`այլ երկրներից: Այս ուսանողները ուսանողական պարտականությունների կեղքին ունեն նաև իրենց խնդիրները, դրանցից առաջինը,թերևս,բնակության վայր գտնելն է:Որտե՞ղ պիտի բնակվի Հայաստանի որևէ մարզից կամ արտասահմանից եկած ուսանողը, հատկապես,եթե չունի ազգական Երևանում:
«Ալեք Մանուկյան 1» ամսաթերթի առաջին համարը լույս է տեսել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այնտեղ զետեղված հոդվածների թեմաները բազմազան են: Ամսագրում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք առընչվում են ԵՊՀ ուսանողների ոուսանողական կյանքին, ուսումնական համակարգին, ԵՊՀ հայտնի համալսարանականների կենսագրություններին և այլն:

Գլխավոր խմբագիր՝
Գոհար Պողոսյան

Խմբագրական խորհուրդ՝
Ցոլակ Ակոպյան
Ռուզան Գիշյան
Աննա Չախոյան
Անի Արթենյան
Շողիկ Գասպարյան
Հարություն Ազգալդյան
Մարիաննա Գալոյան
Ներբեռնել ամսագիրը
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am