Հուշ ցերեկույթ նվիրված զոհված ուսանող ազատամարտիկ Զաքար Ավանեսյանին
21.05.13 - 21.05.13
ժամը՝ 14:00
ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 218 լսարան

Հուշ ցերեկույթը նվիրված է Պատմության ֆակուլտետի զոհված ուսանող ազատամարտիկ Զաքար Ավանեսյանի ծննդյան (1970-1992 թթ.) և հիշատակի օրերին: Միջոցառումը միտում ունի Զաքար Ավանեսյանի օրինակով դաստիարակել համալսարանականների նոր սերունդի ուսանողներին:


Միջոցառմանը կմասնակցեն Զաքար Ավանեսյանի ընտանիքի անդամները, ուսանողական և մարտական ընկերները, Պատմության ֆակուլտետի դեկանը, դասախոսները, ուսանողներ՝ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ՊՆ աշխատակիցներ եւ ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հարազատներ:

Միջոցառման կազմակերպիչներից է նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ: