Մրցույթ իրանի իսլամական հանրապետության բուհերում սովորելու համար
18.05.13 - 31.05.13
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Իրանի Իսլամական Հանրապետության բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար (2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:


Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝


• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

• դիմում-հարցաթերթիկ,

• իրանական կողմից ներկայացված հարցաթերթիկը,

• ինքնակենսագրություն (CV՝ անգլերեն),

• ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսերի կամ ավարտական դասարանների ուսանողները՝ առաջադիմության թերթիկի (ակադեմիական տեղեկանքի) պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ պարսկերեն թարգմանված,

• անձնագրի պատճենը,

• բժշկական տեղեկանք (հավելված)՝ անգլերեն լեզվով,

• 5 լուսանկար՝ 3x4 չափսի,

• արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:


Հետբուհական կրթության համար դիմորդները նաև ներկայացնում են.

• ռեֆերատ՝ հայոց լեզվով,

• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:


Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):


Մրցույթն անցկացվում է.

• Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:

• Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:

• Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:


Փաստաթղթերն ընդունվում են մինչև 31.05.2013 թ-ը (ներառյալ)՝ ժամը 15:00-17:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):


Բակալավրիատի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:


Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.՝ 56-23-64):


Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: