Մրցույթ Վրաստանի բուհերում սովորելու համար
18.05.13 - 31.05.13
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Վրաստանի բուհերում մագիստրոսական և ասպիրանտական (10 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:


Ուսուցումն իրականացվելու է անգլերեն լեզվով:


Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
• ինքնակենսագրություն (CV՝ անգլերեն),
• դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողներըª առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
• անձնագրի պատճենը,
• բժշկական տեղեկանք (հավելված)՝ անգլերեն լեզվով,
• 4 լուսանկար՝ 3x4 չափսի,
• արական սեռի անձինքª զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները նաև ներկայացնում են.
• ռեֆերատ՝ հայոց լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):

Մրցույթն անցկացվում է.
• Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
• Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:


Փաստաթղթերն ընդունվում են մինչև 31.05.2013 թ-ը (ներառյալ)՝ ժամը 15:00-17:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):


Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:


Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.՝ 56-23-64):


Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: