Դեկանի ընտրության հայտարարություն
13.05.13 - 04.06.13
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ

Տեղի կունենա սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի ընտրություն:

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ա. Մկրտիչյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2013թ. մայիսի 6-ի թիվ 79.24 հրամանով նշված ֆակուլտետում հայտարարվում է դեկանի ընտրություն:


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ`5 տարի ժամկետով։


Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) կողմից:


Ընտրությունը տեղի կունենա 2013թ. հունիսի 19-ին (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2013թ. հունիսի 4):


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ դեկանի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար ընտրության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ ֆակուլտետի խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.


1. Ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) որոշումը (քաղվածք ստորաբաժանման նիստի արձանագրությունից) թեկնածու առաջադրելու վերաբերյալ, կամ ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումը ֆակուլտետի խորհրդի քարտուղարին։
2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը:
3. Դեկանի թեկնածուի ծրագիրը:
4. Գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները:
5. Ստորաբաժանման կողմից առաջադրման դեպքում՝ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը:


Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղարին, հեռ. 55-18-24:


ԵՊՀ ռեկտորատ