Հայտարարություն
03.05.13 - 20.05.13
ԵՊՀ կադրերի բաժին

ԵՊՀ ռեկտորատը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման համար։


Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ.
1. Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոն,
2. Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն։


Քիմիայի ֆակուլտետ.
1. Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն։


Կենսաբանութան ֆակուլտետ.
1. Գենետիկայի և բջջաբանության ամբիոն,
2. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն,
3. Մանրէաբանության և մանրէների ու բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոն։


Իրավագիտութան ֆակուլտետ.
1. Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն,
2. Քաղաքացիական դատավարության ամբիոն,
3. Քաղաքացիական իրավունքի ամբիոն։


Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ.
1 Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոն,
2. Միջմշակութային հաղորդակցման անգլերենի ամբիոն։


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ.
1. Անձի հոգեբանության ամբիոն
2. Ընդհանուր հոգեբանության ամբիոն


Հայ բանասիրության ֆակուլտետ.
1. Ընդհանուր լեզվաբանության ամբիոն,
2. Հայոց լեզվի ամբիոն,
3. Մանկավարժության ամբիոն։


Ժուռնալիսիտիկայի ֆակուլտետ.
1. Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն,
2. Մամուլի պատմության և տեսության ամբիոն։


Համաձայն ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի (հասանելի է նաև ԵՊՀ կայքէջում http։//documentation.ysu.am/wp-content/themes/easel/uploads/YSU_AC_N4.3.pdf)՝ ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան։ Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուներն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երկրորդ անգամ կարող են մասնակցել միայն ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ՝ ռեկտորի թույլտվությամբ։


Արգելվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուների մասնակցությունն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին՝ երրորդ ժամկետով։


Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։


Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ կադրերի բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում՝ ուղղված ԵՊՀ ռեկտորին,
2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,
3. ինքնակենսագրություն,
4. գիտական աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
5. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
6. վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողական հարցման արդյունքների վերաբերյալ տեղեկանք (եթե հարցումներն իրականացվել են)։

Փաստաթղթերի ներկայացնելու ժամկետը՝ մեկ ամիս սույն հայտարարության հրապարկման օրվանից։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ կադրերի բաժին։ Հեռ.(010) 55-47-82։


ԵՊՀ ռեկտորատ