Դեկանի ընտրության հայտարարություն
25.03.13 - 15.04.13
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Տեղի կունենա ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի ընտրություն:

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ. Դումանյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2013թ. մարտի 25-ի թիվ 51.13 հրամանով նշված ֆակուլտետում հայտարարվում է դեկանի ընտրություն:


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով։


Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) կողմից:


Ընտրությունը տեղի կունենա 2013թ. ապրիլի 30-ին (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2013թ. ապրիլի 15):


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ դեկանի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար ընտրության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ ֆակուլտետի խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.


1. Ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) որոշումը (քաղվածք ստորաբաժանման նիստի արձանագրությունից) թեկնածու առաջադրելու վերաբերյալ կամ ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումը ֆակուլտետի խորհրդի քարտուղարին։
2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը:
3. Դեկանի թեկնածուի ծրագիրը:
4. Գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները:
5. Ստորաբաժանման կողմից առաջադրման դեպքում՝ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը:


Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղարին, հեռ.` 55-18-24:


ԵՊՀ ռեկտորատ