Ռեկտորատի հայտարարությունը
22.03.13 - 08.04.13

ԵՊՀ ռեկտորատի հայտարարությունը հայ բանասիրության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանների ընտրություն անցկացնելու մասին:


Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետների լրանալու կապակցությամբ ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2013թ. մարտի 13-ի թիվ 43/12 և մարտի 18-ի թիվ 46/43 հրամաններով նշված ֆակուլտետներում հայտարարվում է դեկանների ընտրություն: Ընտրությունները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.


Հայ բանասիրության ֆակուլտետ 2013թ. ապրիլի 19

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 2013թ. ապրիլի 22


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ դեկանի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար ընտրության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ ֆակուլտետի խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.


1. Ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) որոշումը (քաղվածք ստորաբաժանման նիստի արձանագրությունից) թեկնածու առաջադրելու վերաբերյալ, կամ ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումը ֆակուլտետի խորհրդի քարտուղարին։
2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը:
3. Դեկանի թեկնածուի ծրագիրը:
4. Գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները:
5. Ստորաբաժանման կողմից առաջադրման դեպքում՝ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը:


Նշված ֆակուլտետների դեկանի պաշտոնի համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներն են.

Հայ բանասիրության ֆակուլտետ 2013թ. ապրիլի 4

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 2013թ. ապրիլի 8


Հիշեցում.
Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ`5 տարի ժամկետով։


ԵՊՀ ռեկտորատ