Մրցույթ Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորելու համար
20.06.13 - 30.06.13
Ռուսաստանի Դաշնություն

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարաններում/կուրսերում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին:


Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝


• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,


• դիմում-հարցաթերթիկ,


• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ (տպատառ լրացված),


• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարաններում/կուրսերում սովորողներն առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,


• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,


• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,


• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և
   ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (ռուսաց լեզվով),


• 6 գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,


• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները նաև ներկայացնում են՝


• ռեֆերատ՝ հայոց լեզվով,


• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:


Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն): 


Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 17.06.2013 թ-ը  (ներառյալ):


Մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3-րդ շենք, VI հարկ, 616 և 619 սենյակներ, հեռ.՝ 52-52-07):

 

Դիմումի ձևն ու հարցաթերթիկը՝ կից նյութերում: