Սովորում են չինարեն
19.06.13 - 28.08.13
Հայաստանի Հանրապետություն

2013 թ-ի սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողների համար անվճար հիմունքներով կազմակերպվելու է չինարեն լեզվի դասընթաց:

 

Դասերը վարելու է Չինաստանից հրավիրված մասնագետը (Կոնֆուցիոսի ինստիտուտ), ով կդասավանդի շաբաթական 20 ժամ:

 

Դասընթացը կընթանա 3 խմբերում. 2-ը մասնագիտական մակարդակով՝ Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի առաջին կուրսեցիների համար, մեկ լրացուցիչ խումբ էլ կկազմավորվի այլ ֆակուլտետների ուսանողների համար:

 

Ոչ մասնագիտական խմբում ներգրավվելու համար ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ֆակուլտետի կողմից երաշխավորագիր և հիմնավորեն չինարեն լեզուն սովորելու իրենց ցանկությունը:

 

Ցանկացողները կարող են ցուցակագրվել իրենց ֆակուլտետների դեկանատներում մինչև օգոստոսի 28-ը:

 

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դասընթացը կտևի մեկ տարի:

 

Հ.Գ.: ՀՀ-ի ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատների միջև նախնական պայմանավորվածություն կար հայ ուսանողների համար չինարեն լեզուն դասավանդելու վերաբերյալ: Հայաստանում Չինաստանի դեսպանատունը, հիմք ընդունելով Մայր բուհի նամակը, դիմել է չինական Կոնֆուցիոսի ինստիտուտին: Վերջինս էլ ներկայումս մրցույթ է հայտարարել ԵՊՀ-ում չինարեն դասավանդելու համար մասնագետին Հայաստան գործուղելու նպատակով: Հաղթող մասնագետն օգոստոսին կժամանի Հայաստան:

 

Ըստ երկկողմանի համաձայնության՝ չինական կողմը հոգում է մասնագետի ճանապարհածախսը, տրամադրում համապատասխան մեթոդական գրականություն, ինչպես նաև իր կողմից աշխատավարձ սահմանում: Հայկական կողմը մասնագետին ապահովում է բնակարանով և նույնպես վճարում աշխատավարձ: