ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական (5 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
Դիմողները կարող են ուսանել հետևյալ մասնագիտություններով՝ «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն», «Հնէաբանություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»:
Մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Ուսուցումն իրականացվելու է արաբերեն լեզվով:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
Հետբուհական կրթության համար դիմորդները նաև ներկայացնում են.
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):
Մրցույթն անցկացվում է՝
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 15.07.2013 թ-ը (ներառյալ):
Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.՝ 56-23-64):