Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ԵՊՀ եվ ավագ դպրոցներ
03.10.17 - 04.10.17
Ժամը՝ 10:30-14:30
ԵՊՀ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետ, ավագ դպրոցներ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ ԵՊՀ և ավագ դպրոցներ:

 

Մասնավորապես՝ 142 ավագ դպրոցի սաները կայցելեն Ֆիզիկայի ֆակուլտետ (ժամը՝ 10:30), Քիմիայի ֆակուլտետ (ժամը՝ 12:30), Կենսաբանության ֆակուլտետ (ժամը՝ 14:30):

 

Նույն օրը՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Հարությունյանը կայցելի 83 ավագ դպրոց, իսկ ամսի 4-ին՝ ժամը 10:30-ին, ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը կհանդիպի 142 ավագ դպրոցի աշակերտների հետ: