Մեկնարկում է Բալինտյան խմբերի աշխատանքները
04.10.17 - 06.11.17
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոն

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը հայտարարում է Բալինտյան խմբերի աշխատանքի սկիզբը՝ ուղղված աջակցող մասնագետների՝ բուժաշխատողների, հոգեբանների, հոգեթերապեվտների, մանկավարժների և սոցիալական աշխատողների
մասնագիտական այրման և սպառվածության կանխարգելմանն ու հաղթահարմանը:

 

Բալինտյան խմբային աշխատանքի հանդիպումներն անց են կացվելու ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում:

 

Տևողությունը` ամիսը 2 անգամ ՝ 2 ժամով (մինչև մայիս):


Գինը 1 ժամվա համար` ԵՊՀ ուսանող- 1250 դրամ, այլ ուսանողներ- 1500 դրամ, այլ մասնակիցներ- 1750 դրամ:

 

Մանրամասների համար կարող եք այցելել կենտրոնի ֆեյբուքյան էջ: