Սաարլանդի համալսարանը հայտարարում է մրցույթ
06.10.17 - 20.10.17
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Erasmus+» ծրագրի շրջանակում Սաարլանդի համալսարանը (Գերմանիա) հայտարարում է մրցույթ Կենսաբանության, Քիմիայի և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզվի ամբոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար՝  2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսությամբ (1 շաբաթ) հանդես գալու նպատակով:

Մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (CV, դասախոսությունների պլան):