«Տեսական եվ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները»
13.10.17 - 15.10.17
Ժամը՝ 10:00
ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 6-րդ միջազգային եռօրյա գիտաժողով:

 

Գիտաժողովի ընթացքում ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ և կլոր սեղաններ:

 

Նպատակն է հոգեբանական հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության  մարտահրավերների և արդի հիմնախնդիրների մասին, նպաստել տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների փորձի փոխանակմանն ու մասնագիտական կապերի հաստատմանը: