«Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները»
18.01.18 - 31.01.18
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հայտարարում է «Միգրացիոն գործընթացների գենդերային առանձնահատկությունները» նոր կարճաժամկետ դասընթացի ընդունելություն:

 

Դասընթացի նկարագրություն

 

Միգրացիայի գենդերային ուսումնասիրությունները հիմնականում դիտարկում են կանանց միգրացիոն փորձը: Կանայք, պատմելով իրենց միգրացիոն փորձառության մասին, տղամարդկանցից հաճախ են անդրադառնում սեփական ընտանեկան կարգավիճակին: Տղամարդիկ, իրենց հերթին, ավելի շատ են պատմում միգրացիայի սոցիալական և տնտեսական հիմնապատճառների մասին: Այս տարբերության հետևանքով ընտանիքն ու ընտանեկան հարաբերությունները հայտնվում են սոցիալական մարդաբանների ուշադրության կենտրոնում: Միգրացիայի գենդերային ասպեկտի ուսումնասիրությունները ավելի բազմասցենար են. գենդերային գործոնի անտեսումը բերում է ավելի ունիվերսալ փաստարկների օգտագործմանը: Միգրացիայի գենդերային ուսումնասիրության յուրահատկություններից են ուսումնասիրողների՝ մշակութային համատեքստին բազմաթիվ անդրադարձները:

 

Դասընթացի տևողությունը 4-6 շաբաթ է, արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ:


Դասընթացը վարելու է իր ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչ, ով ընտրվել է ըստ ոլորտում ունեցած գիտելիքի, փորձի, ինչպես նաև միջազգային մակարդակում ունեցած հաջողությունների և ձեռք բերած փորձի հիման վրա:


Դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:


Դիմելու համար անհրաժեշտ է՝
• ուղարկել ինքնակենսագրական (cv),
• ուղարկել անձնագրի, ID քարտի scan տարբերակը,
• նշել կոնտակտային տվյալներ


Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով պատասխան նամակ cgls@ysu.am  էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 060-710-390 հեռախոսահամարով:

 

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է հունվարի 31-ը: