«Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը»
06.02.18 - 25.02.18
ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնը հրավիրում է սոցիալական և հումանիտար գիտությունների մասնագետներին մասնակցելու «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողովին:

 

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան Պատմության ֆակուլտետի դահլիճում (ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52) 2018 թ. ապրիլի  26-ին և 27-ին։

 

Գիտաժողովի նպատակներն են՝

  • Վերանայել «խորհրդահայ մշակույթ» կոնցեպտը՝ այն տեղադրելով գիտական  վերլուծական շրջանակների մեջ:
  • Հասկանալ հայաստանյան «խորհրդայինի» սահմաններն ու ընկալումների առանձնահատկությունները:
  • Ուրվագծել խորհրդահայ մշակույթի ուսումնասիրման տեսական շրջանակները, ձևակերպել նոր թեմաներ և հարցադրումներ:

Զեկուցումները կարող են անդրադառնալ (բայց չսահմանափակվել) հետևյալ թեմաներին՝

  1. Խորհրդայինի գիտական և հասարակական ընկալումը Հայաստանում:
  2. Մշակութային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում:
  3. Խորհրդային տնտեսության մշակութային և սոցիալական առանձնահատկությունները:
  4. Խորհրդային սոցիալական կառուցվածքի մշակութային ենթատեքստը:
  5. «Կոլեկտիվի» կոնցեպտը խորհրդային ժամանակներում:
  6. Կրթության, գիտության և արվեստների կազմակերպման և վերահսկման ինստիտուտները, ռազմավարություններն ու մեխանիզմները:
  7. Խորհրդային պրոպագանդայի ձևերը և առանձնահատկությունները Հայաստանում:
  8. Խորհրդային մոդեռնիզացիայի առանձնահատկությունները Հայաստանում: «Ավանդականի» և «արդիականի» կոնցեպտները խորհրդահայ դիսկուրսում:
  9. Խորհրդահայ զանգվածային մշակույթի առաձնահատկություները գաղափարական ենթատեքստում:
  10. Կրոնը և կրոնական մշակույթը խորհրդային ժամանակներում:
  11. Գյուղական և քաղաքային տարածության կազմակերպումը խորհրդային ժամանակներում:
  12. Լեզուն, տեքստը և պատկերը խորհրդահայ մշակույթում:
  13. Խորհրդային առօրեականության առանձնահատկությունները:
  14. Ազգայնականությունն ու ինքնությունը խորհրդային ժամանակներում:
  15. Հիշողությունը, հիշատակը և մեմորիալիզացիան խորհրդային ժամանակներում:
  16. Բռնության, հանցագործության, պատժի ու արդարադատության ընկալման խորհրդահայ մշակութային ու սոցիալական եղանակներն ու առաձնահատկությունները:
  17. Բողոքի ու դիմադրության խորհրդահայ եղանակները:
  18. Խորհրդային մարդու գաղափարական և բարոյական իդեալի կառուցումը, հերոսի մոդելը և խորհրդահայ հերոսների կերպարները:
  19. Անհատը խորհրդային համակարգում:
  20. Խորհրդային մանկությունը:
  21. Խորհրդայինը ժամանակակից Հայաստանում:

Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Հնարավոր են ռուսերեն և անգլերեն ելույթներ, որոնց համար ապահովվելու է թարգմանություն: Հրավիրվում են սոցիալական և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները՝ մշակութաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արվեստաբաններ և բանասերներ:

 

Զեկուցման հիմնադրույթները և հեղինակների գիտական փորձի ու հրապարակումների կարճ նկարագրությունը (մեկ պարբերությամբ) ներկայացնել մինչև փետրվարի 25-ը:

 

Հիմնադրույթները չպետք է գերազանցեն 1000 բառը (առանց միջակայքերի և կետադրական նշանների, Sylfaen կամ Times New Roman, F12): Ուղարկել հետևյալ հասցեով՝ culture.dept@ysu.am: Որպես հաղորդագրության առարկա նշել՝ «Խորհրդահայ մշակույթ գիտաժողով»:

 

Հարցերի դեպքում կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 710 613 (ներքին համար՝ 7613) ԵՊՀ մշակութաբանության ամբիոն, կամ կարող եք գրել հետևյալ էլ․ հասեցեներին՝

Յուլիա Անտոնյան՝ yuliaantonyan@ysu.am,  

Հայկուհի Մուրադյան՝ haykuhi.muradyan@ysu.am:  

 

Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև մարտի 30-ը։