«Բյուրակն» կրթահամալիրի ավագ դասարանցիների այցը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
25.01.18 - 25.01.18
Ժամը՝ 12:00
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպում է ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցելություն ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:

 

Դպրոցականների հետ կհանդիպեն ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանն ու Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս, լաբորատորիայի վարիչ Էմիլիա Կարապետյանը: