Միջբուհական փոխանակման ծրագիր Աալենի համալսարանում
26.01.18 - 27.03.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Միջբուհական երկկողմ համագործակցության շրջանակում Աալենի համալսարանը (Գերմանիա) հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝  2018/2019 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Անգլերեն լեզվի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիրէ:

 

Աալենի համալսարանը տրամադրում է 3000 եվրոյի սահմաններում կրթաթոշակ 6 ամսվա համար:

 

Ցանկացողները պետք է մինչև ս.թ. մարտի 27-ը Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը (CV, Learning Agreement, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճե):

Անգլերեն լեզվով առկա դասընթացներին ծանոթանալու նպատակով խնդրում ենք այցելել հետևյալ կայքը՝ https://www.hs-aalen.de/en/pages/aaa_english-taught-lectures: