ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2018
30.01.18 - 01.04.18
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն

Երևանի պետական համալսարանը  կազմակերպում է դպրոցականների ամենամյա օլիմպիադա, որը նախատեսվում է անցկացնել 2 փուլով:

 

2018 թ.-ի մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

 

Մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

 

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով`

 

  • մաթեմատիկա 
  • ֆիզիկա
  • քիմիա
  • ինֆորմատիկա
  • կենսաբանություն     
  • աշխարհագրություն
  • հայ ժողովրդի պատմություն
  • հայոց լեզու և գրականություն
  • ռուսաց լեզու
  • անգլերեն 
  • գերմաներեն
  • ֆրանսերեն
  • ստեղծագործական աշխատանք

Օլիմպիադան նախատեսվում է 11-12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

 

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն՝ հեռ. 55-40-03, 060-710-132, e-mail: pre-ued@ysu.am:

 

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

 

Ի գիտություն

 

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Երևանի պետական համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, և 30 % ուսման վարձի զեղչ: