Լիլի համալսարանը (Ֆրանսիա) հայտարարում է մրցույթ
21.02.18 - 14.03.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Erasmus+» ծրագրի շրջանակում Լիլի համալսարանը (Ֆրանսիա) հայտարարում է մրցույթ աշխարհագրության, տնտեսագիտության և կառավարման, քիմիայի ֆակուլտետների ուսանողների համար՝ 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

Անգլերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:


Ցանկացողները կարող են մինչև ս.թ. մարտի 14-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (CV, Learning Agreement, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճեն):