Կադիսի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ
26.02.18 - 05.03.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Erasmus+» ծրագրի շրջանակում Կադիսի համալսարանը հայտարարում է մրցույթ պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասավանդելու նպատակով:

 

Նախապատվությունը տրվում է Հայ բանասիրության, Պատմության (մշակութաբանություն) և Ռոմանագերմանական բանասիրության (Իսպաներեն լեզու և գրականություն) ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմին:

 

Անգլերեն լեզվի իմացության առնվազն C1 մակարդակը պարտադիրէ:

 

Մանրամասն տեղեկությունների համար այցելել  http://internacional.uca.es/erasmus-ka-107-sta-in/ կայք:

 

Մինչև ս.թ. մարտի 5-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային  կապերի բաժնի international@ysu.am էլեյտրոնային հասցեին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը, CV և Staff Mobility Agreement. (Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան, mnatsakanyan@ysu.am ):