Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով նվիրատվություն ԵՊՀ-ի կողմից
27.02.18 - 27.02.18
Ժամը՝ 14:30
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր Իսլամական պետություն խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում 2017 թ.-ի հուլիսի 10-ին իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոսուլի ազատագրման մասին:

 

Մոսուլի ազատագրումից հետո պարզ դարձավ, որ քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է:

 

Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը արաբագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի նվիրատվություն: