«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» կրթաթոշակային ծրագրի ներկայացում
27.02.18 - 27.02.18
Ժամը՝ 13:00
ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանականներին կներկայացվի «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» կրթաթոշակային ծրագիրը:

 

Ծրագիրն իրականացնում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը:

 

Ծրագրի կարող են մասնակցել Սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների առկա համակարգի բակալավրիատի 4-րդ կուրսի բարձր առաջադիմությամբ ՀՀ մարզերի այն ուսանողները, ովքեր պլանավորում են կրթությունը շարունակել ԵՊՀ նույն ֆակուլտետների մագիստրատուրայում: