Մրցույթի հրավեր Նյուրնբերգի (Գերմանիա) համալսարանից
28.02.18 - 25.04.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Erasmus+» ծրագրի շրջանակում Նյուրնբերգի համալսարանը (Գերմանիա) հայտարարում է մրցույթ Պատմության և Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար՝  2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու/դասավանդելու նպատակով:

Ցանկացողները մինչև ապրիլի 25-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը (CV,Learning Agreement/Lecture Plan, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճե):