Կա՛Ֆոսկարի համալսարանը (Իտալիա) հայտարարում է մրցույթ
01.03.18 - 25.03.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Erasmus+» ծրագրի շրջանակում Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանը (Իտալիա) հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Մինչև ս.թ. մարտի 25-ը Միջազգային կապերի բաժնի international@ysu.am էլեկտրոնային փոստին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը (PDF ֆորմատով)՝ անձնագրի պատճենը, ակադեմիական տեղեկագիրը, մոտիվացիոն նամակը, CV և  Learning Agreement:

 

(Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան, հեռ. 554 641)

 

Հայտարարությանը կից ներկայացված են անգլերեն լեզվով առարկաների ցանկը և դիմում հայտը: