Փոխանակման ծրագիր Վիշեգրադի ֆոնդից
02.03.18 - 15.03.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Վիշեգրադի ֆոնդը հայտարարում է մրցույթ միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և մենեջմենթի,  կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ Լեհաստանի Դաբրովա Գորնիչա համալսարանում առնվազն 1, առավելագույնը՝ 4 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսանելու նպատակով:

 

Ֆոնդը տրամադրում է 2.300 եվրո կրթաթոշակ 1 կիսամյակի համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է:

 

Հավելյալ տեղեկությունների համար այցելել հետևյալ կայքը՝ https://www.visegradfund.org/apply/mobilities/visegrad-scholarship/?c=about