«Կովկասը. Եվրոպայի եվ Ասիայի միջեվ». միջազգային գիտաժողով
01.04.18 - 13.05.18
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Լեհաստանի Ադամ Միցկիվեչի անվան համալսարանի (Պոզնան) Արևելյան ինստիտուտը Ռժեշովի համալսարանի պատմության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Кавказ-между Европой и Азией» խորագրով, որը տեղի կունենա հունիսի 5-6-ը՝ Պոզնան քաղաքում:

 

Գիտաժողովին գրանցվելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է:


Կից տրամադրվում է գիտաժողովի մասին հավելյալ տեղեկատվություն և գրանցման փաստաթուղթ: