Դեկանի ընտրություն աշխարհագրության եվ երկրաբանության ֆակուլտետում
29.03.18 - 12.04.18
ԵՊՀ ռեկտորատ

ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2018թ. մարտի 27-ի 56§17-Ն հրամանով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հայտարարվում է դեկանի ընտրություն:

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով։ Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Ֆակուլտետի դեկանի ընտրության մասին ֆակուլտետի գիտական խորհրդի ընդունած որոշումը հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) կողմից: 

           

Ընտրությունը տեղի կունենա 2018թ. ապրիլի 27-ին (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2018թ. ապրիլի 12):


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ դեկանի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար ընտրության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) որոշումը (քաղվածք ստորաբաժանման նիստի արձանագրությունից) թեկնածու առաջադրելու վերաբերյալ, կամ ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումը ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարին։
  2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը:
  3. Ինքնակենսագրություն:
  4. Հրատարակած գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը:
  5. Դեկանի թեկնածուի ծրագիրը:
  6. Բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները:
  7. Ստորաբաժանման կողմից առաջադրման դեպքում՝ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը:

 

Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղարին, հեռ. 060-710-104, 010-55-18-24, էլ. հասցե՝ menua.soghomonyan@ysu.am

 

ԵՊՀ ռեկտորատ