«ԵՊՀ 100» ցուցահանդես
01.09.19 - 15.09.19
ԵՊՀ մշակույթի կենտրոն

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,


Երևանի պետական համալսարանը ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ կազմակերպում է «ԵՊՀ 100» ցուցահանդեսների շարք, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հայտաձևը, այնուհետև սեպտեմբերի 1-ից 15-ը ներկայացնել «Իմ համալսարանը» խորագրով գեղանկարչության, լուսանկարչության, քանդակային կամ կիրառական արվեստի ստեղծագործություն (աշխատանքների քանակը նախապես կքննարկվի կազմակերպիչների հետ):


Հայտաձևը լրացնելու համար դիմել ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն և Մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ և 6-րդ հարկ): Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060 710 176, 060 710 173, 060-710-183, 060-710184:

 

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ephculturecenter/