«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունություն Նյուրնբերգի համալսարանում
23.04.19 - 28.04.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Նյուրնբերգի համալսարանի միջև կնքված 
պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Պատմության, Աստվածաբանության, Ռուս բանասիրության, Հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի 
համար` 2018/2019 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսությամբ հանդես գալու նպատակով:
 
Աշխատանքային լեզուն գերմաներեն/անգլերենն է:
 
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
 
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս +» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility:
 
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում` էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե lia_evoyan@ysu.am):
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 29-ը` ժամը 17:00-ը:
 
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը վարչական կազմի  համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
 
1. անձնագրի պատճեն,
 
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով 
(https://europass.cedefop.europa.eu/),
 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en)  (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
 
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
 
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռ.` +374 
10 554641 (ներքին 1138):