«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունություն Սաարլանդի համալսարանում
29.04.19 - 06.05.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Սաարլանդի համալսարանների միջև կնքված պայմանագրով 
նախատեսվում են 2 շարժունություն Կենսաբանություն, Քիմիա և Եվրոպական լեզուների և հաղորդակցության (գերմանական բանասիրության բաժին) 
ֆակուլտետների ուսանողների համար` 2019/2020 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
 
Անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
 
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև 
հոգում է ճանապարհածախսը:
 
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» 
ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility /:
 
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե lia_evoyan@ysu.am):
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 6-ը, ժամը 17:00-ը:
 
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
 
1. անձնագրի պատճեն,
 
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով 
(https://europass.cedefop.europa.eu/),
 
3. մոտիվացիոն նամակ,
 
4. ակադեմիական տեղեկագիր,
 
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
 
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) 
https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en)
 
7. անգլերենի/գերմաներենի իմացությունը հաստատող վկայական:
 
 
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարողեք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռախոս +374 
10 554641 (ներքին 1138):
 
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան: