Միջազգային գիտաժողով՝ նվիրված Մուշեղ Իշխանին
29.04.19 - 01.08.19

Երևանի պետական համալսարանը և Համազգային հայ կրթական ու մշակութային միությունը 2019 թ. հոկտեմբերի 8-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող բանաստեղծ , արձակագիր, թատերագիր, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ Մուշեղ Իշխանին:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Մուշեղ Իշխանի գրական ժառանգությունը, ուսուցչական և հասարակական գործունեությունը:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:

Զեկուցումների դիմումները և զեկույցներն ընդունվում են մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը: