Մագիստրոսական ծրագրեր Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանում
30.04.19 - 07.05.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանը առաջարկում է  անգլերենով դասավանդվող 2-ամյա 16 մագիստրոսական ծրագրեր, որոնց ներկայացումը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ին՝  ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Ծրագրերը կներկայացնեն պրոֆեսոր Նիկոլաս Շայեն, պրոֆեսոր Կլոդ Լեռոյը և դոկտոր Եվգենիա Փաշայան-Լերոյը:
 
Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանը տրամադրում է կրթաթոշակ լավագույն ուսանողների համար, ովքեր ավարտել են բակալավրիատը և ունեն անգլերեն լեզվի գերազանց իմացություն:

Անգլերեն լեզվով դասավանդվող 16 մագիստրոսական ծրագրերին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ֆայլերից: