«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունություն Սաարլանդի համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի համար
02.05.19 - 06.05.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Սաարլանդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Կենսաբանության, Քիմիայի, Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2019/2020 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսությամբ հանդես գալու նպատակով:

Աշխատանքային լեզուն գերմաներեն/անգլերենն է:


Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:


Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս +» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility:


Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում` էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե lia_evoyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 6-ը` ժամը 17:00-ը:


Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը վարչական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:


Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռ.` +374 10 554641 (ներքին 1138):


Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան: