2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ «ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՑԱՆԿ
03.05.19
ԵՊՀ ռեկտորատ

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կարգի համաձայն` ներկայացվում է «ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթին դիմած ուսանողների ցանկը` ըստ ֆակուլտետների (ցանկը՝ կցված է):

Ըստ կանոնակարգի` մրցանակաբաշխությանը մասնակցելու (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Միևնույն ժամանակ կանոնակարգը նախատեսում է տարբերակ, երբ որևէ ֆակուլտետից (կենտրոնից) սահմանված ժամկետում ստացվել է կանոնակարգի պահանջներին համապատասխանող երեք կամ ավելի քիչ թվով հայտ, ապա ֆակուլտետի դեկանը կարող է առաջադրել լրացուցիչ թեկնածուներ:


Ներկա փուլում ընթանում է դեկանների կողմից լրացուցիչ թեկնածուների առաջադրման գործընթացը, որին կհաջորդի արդյունքների ամփոփման և հարցազրույցի փուլը:


Մրցանակաբաշխության հանձնաժողով