Կորեերենի ուսուցման վճարովի դասընթացներ
01.07.19 - 15.08.19
Երևանի պետական համալսարանը «Կորեա հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակում 2019 թ. սեպտեմբերի 5-ից սկսում է կորեերենի ուսուցման վճարովի դասընթացներ՝ սկսնակների (Level 1) և բազային (Level 2) մակարդակներով: Դասընթացը կտևի 8 ամիս, որի ավարտին կտրվի վկայական:
Դասընթացները կազմակերպվելու են Արևելագիտության ֆակուլտետում (7-րդ մասնաշենք, ԵՊՀ կորեերենի 338 լսարան), շաբաթական 2 անգամ:

  • Սկսնակների համար երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 17:30-19:00,
  • Բազայինի համար երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 19:00-20:30:

Դասընթացին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Գրանցվելու  համար խնդրում ենք korean@ysu.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անուն, ազգանունը, էլ. հասցեն, բջջ. հեռախոսահամարը և ուսումնական հաստատության անունը (եթե ուսանող/աշակերտ եք):
 
Դասընթացի ամսեկան արժեքն է 15.000 ՀՀ դրամ:
 
Այլ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/KoreanClassAtYSU/) կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493 47 17 71:
Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:

 Ծրագրի համակարգող՝ Ա. Իսրայելյան: