«ԷՐԱԶՄՈՒՍ +» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱ
23.07.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների շարժունության` 2019/2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (3 ուսանող՝ Վալլադոլիդի ՀՀ գործընկեր բուհերից):

 

 Իսպաներեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/


Ծրագրի դիմումները ընդունվում են առցանց https://uvamobplus.uva.es/publico/inicio:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ը:

 

Ավելին մանրամասն՝ կից: