Մտավոր սեփականության դասընթացի հրավեր
30.09.19 - 13.10.19
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի գրասենյակը



Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակում գործընկերություն է ծավալել Նոթինգհեմի Թրենթ համալսարանի հետ:


Ծրագրի շրջանակներում ԵՊՀ ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում զարգացնելու ստեղծարար միտքը և ձեռք բերելու բիզնես սկսելու հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ:


Շահառուներին օժանդակելու նպատակով ստեղծվել է հնարավորություն մասնակցելու Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության (WIPO) կողմից անցկացվող դասընթացներին՝ մտավոր սեփականության իրավունքի ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար:


Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել կից փաստաթղում (ռուսերեն և անգլերեն) ներկայացվող հղումներով:


Գրանցման վերջնաժամկետն է 2019 թվականի հոկտեմբերի 13-ը:


Դասընթացը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի հոկտեմբերի 01-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում: Ավարտական քննությունը կայանալու է 2019 թվականի նոյեմբերի 17-ին կամ նոյեմբերի 19-ին:


Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը և մաղթում հաջողություններ:

Դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ: