«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում
15.11.19

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհոյի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (1 ուսանող՝ Մինհոյի ՀՀ գործընկեր բուհերից):

 

Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/


Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ http://bit.do/umoveme-in:

 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ը:

 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝Կենտրոնական մասնաշենք, 4-րդհարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138):

 

Ծրագրի համակարգող՝  Նաիրա Մնացականյան: