«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում
24.10.19 - 01.11.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 3 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար («Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն», «Սոցիալական և վարքաբանական գիտություններ», «Շրջակա միջավայր» և «Քիմիա» մասնագիտություններ)՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 2 շաբաթ ժամկետով 16 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ 
https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

 

1. Դիմում հայտը

2. Անձնագրի պատճեն, 
3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 

4. Տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ, 

5. Շարժունության համաձայնագիր (Mobility Agreement), 

6. Ընդունող բուհի համաձայնություն:

 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55 46 41 (ներքին՝ 11 38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: