«New Europe College»-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ
11.11.19 - 06.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «New Europe College»-ը (NEC) ( Բուխարեստ, Ռումինիա) հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել հասարակագիտությամբ, իրավունքով և էկոնոմիկայով զբաղվող գիտության թեկնածուներ և դոկտորանտներ: Ցանկացողները կարող են դիմել մի քանի կրթաթոշակային ծրագրերի մասնակցության համար (Pontica Magna, Gerda Henkel and NEC International):
Դիմումների ընդունելության վերջնաժամկետը 2019 թ. դեկտեմբերի 6-ն է:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել հետևյալ կայքէջերը՝ www.nec.ro,
http://www.nec.ro/fellowships/pontica-magna/call-for-applications/ :