«ԷՐԱԶՄՈՒՍ +» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՖՐԱՆՍԻԱ
19.11.19 - 30.11.19

«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Էքս Մարսել համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության (ֆրանսերեն լեզու բաժին) ֆակուլտետների ասպիրանտների համար` 2019/2020 ուստարվա 2-րդ կիսամյակում (4 ամիս ժամկետով) հետազոտական աշխատանքներ նպատակով:

 

ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝

https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե h.mkrtchyan@ysu.am):


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. նոյեմբերի 30-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ասպիրանտների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն ֆրանսերեն՝ PDF տարբերակով)՝

 

1. անձնագրի պատճեն,
 

2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ,
 

4. դիպլոմի պատճեն,

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en)

7. Ֆրանսերեն լեզվի իմացությունը հաստատող վկայական

 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝Կենտրոնական մասնաշենք, 4-րդհարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138):

 

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան: