Սեմինար-վերապատրաստում «Web of Science» համակարգում ընդգրկված ամսագրերի տվյալների և տեղեկատվության որոնման վերաբերյալ
20.11.19 - 02.12.19
Ժամը՝ 14:30
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը կազմակերպում է սեմինար-վերապատրաստում «Web of Science» համակարգում ընդգրկված ամսագրերի տվյալների և տեղեկատվության որոնման վերաբերյալ, որը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

«Clarivate analytics» ընկերության մասնագետ Վառվառա Սոսեդովան կներկայացնի այն հմտություններն ու գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են «Web of Science» հարթակում ամսագրերի և հոդվածների հետ աշխատելու համար, ինչպես նաև պարզելու, թե տվյալ ամսագիրը որ շտեմարաններում է ընդգրկված և արդյոք ունի ազդեցության գործոն:

Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSedJjKC8-_rH2Kz3AEUDSZdr_23gSZ1P3F_LJ56AVJPAbV6dQ/viewform?usp=sf_link