ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՍՏՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ /ԲԵԼԱՍՏՈԿ, ԼԵՀԱՍՏԱՆ/
21.11.19 - 06.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն
«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Բելաստոկի համալսարանի /Բելաստոկ, Լեհաստան/ միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի /հատկապես Հանրային կառավարում, Ազգային Անվտանգություն մասնագիտություններով/ պրոֆեսորադասախոսական կազմի համար`  2019/2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
 
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
 
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝
https://erasmusplus.am/credit-mobility/:
 
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե lia_evoyan@ysu.am):
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. դեկտեմբերի  6-ը՝ ժամը 17:00-ը:
 
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
 
1. անձնագրի պատճեն,
 
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
 
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching/traning) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en)
(թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
 
4. Տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
 
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138):
 
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան