«ԷՐԱԶՄՈՒՍ +» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱ
21.11.19 - 15.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ռումինիայի Բուխարեստի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար (Փիլիսոփայություն և էթիկա, Սոցիոլոգիա և մշակութաբանություն մասնագիտությունններ)` 2019/2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի 3 ուսանողների համար (Փիլիսոփայություն և էթիկա, Սոցիոլոգիա և մշակութաբանություն մասնագիտությունններ) 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmusplus.am/credit-mobility/:
 

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ Միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն)՝ 


1. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en ),

2. անձնագրի պատճեն, 
3. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
4. մոտիվացիոն նամակ, 

5. ակադեմիական տեղեկագիր
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 

7. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների

համար):

7.1 շարժունության համաձայնագիր:

 

8. Պրոֆեսորադասախոսական կազմի  համար՝

 

8.1 շարժունության համաձայնագիր (Mobility Agreement for Staff) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en

8.2 ընդունող բուհի համաձայնություն

8.3 ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով
8.4 անձնագրի պատճեն:

 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝Կենտրոնական մասնաշենք, 4-րդհարկ, սենյակ 408, հեռախոս +374 10 554641 (ներքին 1138):

 

Ծրագրի համակարգող՝  Նաիրա Մնացականյան