«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՏԱԼԻԱ
27.11.19 - 10.12.19
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի 2 ուսանողի համար՝ 2019/2020 ուստարվա 2-րդ կիսամյակում 6 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն: Առավելությունը տրվելու է այն ուսանողներին, որոնք մասնագիտանում են մշակույթի պատմության ու մշակութային ժառանգության խնդիրներով, ինչն անմիջապես առնչվում է ծրագրի շրջանակում իրականացվող «Մետաքսի ճանապարհ Հայաստան, Վայոց Ձոր» հետազոտական թեմային։

Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 10-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն). 


1. Դիմում հայտ, 

3. Անձնագրի պատճեն, 
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/), 
3. Մոտիվացիոն նամակ, 

4. Ակադեմիական տեղեկագիր,
4. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ, 
5. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):

 

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան: